Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Հայաստանը հերթական «սև գործն» է հանձն առել

Հայաստանը հերթական «սև գործն» է հանձն առել
11.08.2025 | 14:16

Փաշինյանն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար: ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կայցելի Թեհրան՝ այդ երկրի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցից առաջ:

Այս երկու լուրն ինձ թույլ են տալիս մտածել, որ Հայաստանը հիմա ակտիվորեն ներգրավվում է ԱՄՆ-Իրան հարաբերություններում, որպես խոսք տանող-բերող (դա ամենևին էլ միջնորդությունը չէ):

Հայաստանը հերթական «սև գործն» է հանձն առել (վիզ վերցրել)՝ Իրանին Ռուսաստանից կտրելու հարցում, իհարկե՝ ԱՄՆ-ի թելադրանքով: Հայաստանի ներկայացուցիչները հիմա ամեն ինչ անում են, որ Իրանին համոզեն, թե վաշինգտոնյան ստորագրություններն Իրանի համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը սրանից հետո հավերժ բարեկամներ են, ու Իրանն այլևս ստիպված չի լինելու խուսանավել Ադրբեջանի կողմից նվաստացումների ու Հայաստանի անվտանգության նկատմամբ իր մտահոգությունների արանքում:

Եթե շատ կարճ ձևակերպեմ՝ Փաշինյանն ասում է. «Ես Ալիևի հետ պրոբլեմ չունեմ: Եթե դուք ունեք, դա ձեր խնդիրն է, մեր վրա հույս չդնեք»:

Նույնը արեց Ռուսաստանի դեմ, երբ 2023-ի հոկտեմբերին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Արցախի հարցում «արհեստական խաղից դուրս» սարքեց ռուսների համար:

Տա Աստված, որ ես սխալվեմ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3779

Մեկնաբանություններ